ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ինչու՞ են հրաժարվում, որ իրենք են Նիկոլին իշխանության բերել

Ինչու՞ են հրաժարվում, որ իրենք են Նիկոլին իշխանության բերել
25.04.2025 | 11:03

Երբ մեկը հայտնի, հաջողակ, հանրության կողմից հարգված է լինում, շատերը, անգամ հեռավոր ազգականները, ներկայանում են որպես նրա մոտ բարեկամներ։ Իսկ ծանր հանցագործություններ, քստմնելի արարքներ կատարածից հեռու են մնում, նրանից հրաժարվում նույնիսկ նրա մոտ հարազատները։

Հիմա այդ պատճառով շատերը հրաժարվում են, որ իրենք են սնել, որպես քաղաքական գործիչ աճեցրել, ֆինանսավորել, 2018-ին իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, 44-օրյա պատերազմից հետո նպաստել նրա քաղաքական վերարտադրությանը։ Պարզ է, որ պետք է հրաժարվեն, այլապես պետք է ընդունեն, որ հանցակից են Արցախի, Հայաստանի սահմանամերձ տարածքների հանձնմանը, մոտ 5 հազար մարդու սպանությանը։

Ինձ համար պարզ է, թե ովքեր են դրսի հզոր կենտրոնների հրահանգով իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններով նրան քաղաքականապես վերարտադրել։ Սակայն այդ հարցով պետք է ՀՀ դատարանում վճիռ լինի։ Դա կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, նրան իշխանության բերածներին, նրան քաղաքականապես վերարտադրածներին մեծ քաղաքականությունից մեկուսացնելուց հետո։

Բարդ, սակայն անլուծելի խնդիր չէ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ